ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ

Անդրեյ Բիտով

Անդրեյ Բիտով

Նրա մեծ նախնին` մեր բոլորիս մեծ նախնին, նշել էր նրա և մեր բոլորիս ընթացքի ուղին` որ իմպերիայի, բռնության, մետաղական կամքի պղնձե քառատրոփի առաջ բոլոր խեղճուկրակներիս փախուստի ուղին էր, և նա իհարկե գալու էր այստեղ, - ով ենք մենք, ինչ ենք անում, անցյալի և ներկայի կուռ մամլիչի տակ մենք ինչքան ենք մենք մնում, ինչքան ենք աղարտվում ու աղավաղվում և կամ մնում անբասիր:

Եվ իհարկե նրա ճանապրհին ընկերուհիների հետ կանգնած էր լինելու Հայոց մեր բանաստեղծուհին և իհարկե` երեւանյան տաք իրիկվա մեջ,- այս ով է եկել, ինչ իրավունքով է մեր ցավը իր ցավը համարում, այլև մեր վերքից սեփական մարմնի համ առնում:

Մեր բանաստեղծուհին.- Իսկ ես ահա չեմ հավատում, որ 1915-ը Ձեր բերանում իսկապես Ձեր սեփական մարմնի համն է տալիս:

Անդրեյը.- Ինչքան որ հնարավոր է:

Ես` երեսուն տարի հետո.- Կարողության հարց է: Ես ուրախ եմ, որ իմ գրչեղբայրը, իմ սերնդակիցը, իմ ընկերը այն անխոնջ ուղևորը եղավ, ում ոչ ուղին, ոչ էլ գյուտը պատահաբար չէին գտնված,- դրանք` Մարդը եւ Հայաստանը` համառորեն փնտրված էին:

Հրանտ Մաթևոսյան

Ձեզ կարող է հետաքրքրել