ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարան

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանը գործող մշակութային ինստիտուտ է, մտքի և ստեղծագործության կենդանի տարածք, որի առաքելությունն է պահպանել ու հանրահռչակել մեծ գրողի ժառանգությունը, խթանել մշակութային երկխոսությունը։

«Կրթությունը՝ մշակույթով»՝ Կենտրոնի գործունեության հիմնարար սկզբունքն է։

Հասցե:ք․ Երևան, Աբովյան փողոց 51/1
Հեռախոս:+374 33 341855

Աշխատանքային ժամեր

Երեքշաբթի-շաբաթ՝ 10։30-17:00 Կիրակի՝ 10։30-16:00 Հանգստյան օր՝ երկուշաբթի

Ինչպես հասնել

Կենտրոնը գտնվում է Աբովյան պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանի մոտ («Պլանի գլուխ»)։ Մոտակա կանգառը՝ «Խաչատուր Աբովյանի հրապարակ», «Երիտասարդական» մետրոյից՝ մոտ 850 մ քայլքով։

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի շենքը
Loading Map...
ք․ Երևան, Աբովյան փողոց 51/1
“

Ես սպասում եմ, թե երբ պետք է բացվեն այդ հրաշալի տան դռները։ Իրականում այն ոչ միայն թանգարան է, այլև Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնն է, որի ներկայությամբ կկարողանանք հավասարվել քաղաքակիրթ այն երկրներին, որտեղ գիտեն մեծարել իրենց մեծերին։ Ես եղել եմ շատ երկրներում, որտեղ պահպանում են հետքերն իրենց մեծերի, որոնց հիշատակը պահելով են նաև սերունդներ կրթում։

Հասմիկ Պապյան

Հասմիկ Պապյան

“

Հոյակապ տարածք է, կանգուն շինություն և գրեթե պատրաստ իր նպատակին ծառայել։ Մենք միշտ գեղանկարչությունից, թատրոնից, երաժշտությունից, արվեստի այլևայլ տեսակներից առաջին հերթին բարձր ենք գնահատել գրականությունը։ Դրա վկայությունն է միջնադարից մեզ հասած խոսքը. «Ես մեռանիմ, դառնամ մի հող, գիրս մնա հիշատակող»։ Մենք գրի հավատավորն ենք։ Սա Գրի շենք է։ Նորօրյա Գրի տուն է սա։

Տիգրան Մանսուրյան

Տիգրան Մանսուրյան