Հիմնադրամի ծրագրեր
2026 թվականի ծրագրերը՝ գրքերից ու թարգմանություններից մինչև Ահնիձորի տուն-թանգարանի հայեցակարգը և Կենտրոնի մշակութային կյանքը։
Գրքեր և թարգմանություններ
Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» ստեղծագործության առանձին գրքով վերահրատարակություն։
Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների նոր հրատարակությունների և վերահրատարակությունների իրականացում։
Գրողի ստեղծագործությունների թարգմանության և արտերկրում հրատարակության խթանում՝ համագործակցելով օտարալեզու հրատարակչությունների և միջազգային գործընկերների հետ։
Մանկական «Թելեթրիփ․ Հայդե Երկիր» գրքի հրատարակություն՝ շարունակելով Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի մանկապատանեկան գրականության հրատարակչական ծրագրերը։
Հեղինակային հուշանվերային շարքի ստեղծում՝ Մաթևոսյանի ստեղծագործություններից ընտրված մեջբերումներով էջանիշների, բացիկների և այլ տպագիր նյութերի պատրաստում։
Ահնիձորի տունը
Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի ստեղծման հեռանկարի շրջանակում ճարտարապետական նախագծի քննարկում և հայեցակարգային մշակում։
Կրթություն և մշակույթ
Կրթական, գրական և մշակութային ծրագրերի իրականացում՝ ուղղված ընթերցանության մշակույթի զարգացմանը և երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժի խթանմանը։
Հրանտ Մաթևոսյան Կենտրոնում ցուցադրության, նոր բեմադրության նախապատրաստում և ընթացք:
Գործընկերություն
Մասնակցություն ArmBookExpo 2026 գրքի միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգությունն ու հիմնադրամի հրատարակչական ծրագրերը։
Համագործակցության նոր ծրագրերի զարգացում Հայաստանի և արտերկրի մշակութային, կրթական և գիտական հաստատությունների հետ։