ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
Աջակցեք Հրանտ Մաթևոսյան կենտրոնին

Աջակցեք Հրանտ Մաթևոսյան կենտրոնին

Միասին պահպանենք գրողի ժառանգությունն ու զարգացնենք Ահնիձորի տուն-թանգարանը։

Դարձեք մեր գործընկերը

Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը բաց է համագործակցության և աջակցության նոր հնարավորությունների համար։

Մեր առաքելությունն ու ծրագրերը

  • Մեր գործունեության առաջնային նպատակը մեծ գրողի գրական ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումն է, նրա ստեղծագործական աշխարհի ներկայացումը նոր սերունդներին և միջազգային հանրությանը։

  • Մեր կարևորագույն նպատակներից է նաև Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կայացումն ու պահպանումը, գրողի հայրենի գյուղի մշակութային կյանքի աշխուժացումը և Ահնիձորի՝ որպես գրական ու մշակութային նշանակալի վայրի զարգացումը։

  • Ձեր աջակցությամբ կարող են կյանքի կոչվել Մաթևոսյանի ժառանգությանը նվիրված հետազոտական, հրատարակչական, թարգմանական և թվայնացման ծրագրեր, գրական, թատերական, կինեմատոգրաֆիական, ցուցադրական ու կրթական նախագծեր, մանկապատանեկան ստեղծագործական նախաձեռնություններ։

Աջակցություն՝ հանուն մշակույթի

  • Աջակցել Մշակութային կենտրոնին՝ նշանակում է մասնակից դառնալ մի գործի, որի հիմքում մշակութային հիշողության պահպանումն է, ստեղծագործական մտքի զարգացումը և կրթությունը մշակույթի միջոցով։

  • Մենք հրավիրում ենք անհատներին, կազմակերպություններին, հիմնադրամներին և գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ դառնալու մեր գործընկերներն ու աջակիցները։

Միացե՛ք մեր ծրագրերին

  • Աջակցե՛ք Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնին։ Ձեր ֆինանսական, նյութական կամ մասնագիտական ներդրումը կարող է նպաստել մեր ծրագրերի իրականացմանը, գրողի ժառանգության պահպանմանը և Ահնիձորի տուն-թանգարանի զարգացմանը։

  • Կապվե՛ք մեզ հետ՝ քննարկելու համագործակցության և աջակցության հնարավորությունները։

Միասին՝ հանուն հաջորդ սերունդների

Միասին կարող ենք պահպանել այն, ինչ ժառանգել ենք, և ստեղծել այն, ինչ փոխանցելու ենք հաջորդ սերունդներին։

Հեռախոս:
+374 33 341855
Հասցե:
ք․ Երևան, Աբովյան փողոց 51/1

Գործընկերները

Հիմնադրամի մշակութային և կրթական ծրագրերի գործընկերները։

Ֆասթ-բանկ

Ֆասթ-բանկ

մեր դահլիճի և բեմի վերանորոգման հովանավորը:

Կինոյի հիմնադրամ

Կինոյի հիմնադրամ

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ՝ մեր Կենտրոնում հայ երեք մեծերի՝ Հրանտ Մաթևոսայան, Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան հոբելյանական ցուցադրության գաղափարի հեղինակը, գործընկերը:

Գառնի-Ինվեսթ

Գառնի-Ինվեսթ

պարբերական ցուցադրությունների մեր բարեկամ-գործընկերը;