Լեզու՝ հայերեն։
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՄԵՐ ՎԱԶՔԸ
(ռետրո ֆաքսիմիլե)
«Մագաղաթ պլյուս» հրատարակչություն
Երևան, 2025
ՄԵՐ ՎԱԶՔԸ ժողովածուի մասին
Ինչ լավ էր, որ մանկա-պատանեկան հորջորջված լավ գրականությամբ, արձակով աչքի չընկնող մեր երկրի իրականությունում իրողություն դարձավ այս գրքույկը։ ՄԵՐ ՎԱԶՔԸ ժողովածուն XX դարի յոթանասունականների վերջին տպագրվեց և եղավ շատ մեծ պահանջարկի արժանացած ու... տեխնիկապես բավականաչափ հեշտ շարքից դուրս եկող գրքույկ։ Եվ ուրեմն շատ արագ էլ անհետացավ խանութներից, չնայած որ լավ տպաքանակով էր տպագրվել։ Մենք հիմա կցանկանանք ասել, թե ինչու գրքույկը այլևս չվերահրատարակվեց։ Կդժվարանանք նաև ասել, թե, ասենք, ինչո՞ւ ՇՆԵՐԸ իմաստուն պատմվածքը, որ լիովին այս գրքույկում ընդգրկվելու պատմություն էր, դուրս մնաց նրանից, իսկ ՊԱՏԻԺԸ հրաշալիագույն գործը, որ իրականում վիպակ է, պատմվածք հորջորջվեց և հայտնվեց գրքում - խորհրդային գրաքննությունը և հրատարակչական չափորոշիչները հաճախ խիստ արտառոց դրսևորումների էին բերում։ Բայց ահա տեսեք՝ Վարուժան Վարդանյան արդեն անվանի դարձող նկարիչը, Մաթևոսյանի առաջարկով դարձավ գրքի գրաֆիկ նկարազարդումների հեղինակը։ Բայց ահա տեսեք՝ ԾԻԾԵՌՆԱԿ և ՊԻՈՆԵՐ պարբերական ամսագրերում համարից համար լույս ընծայված պատմվածքները իրենց սիրելի հեղինակի հետ և այս գրքույկի հովանու տակ ի մի եկան և լույս տեսան։
Եվ ուրեմն, այսօր այս գրքույկի երկրորդ ծնունդը նշենք և մանուկներիդ, դեռահասներիդ, պատանիներիդ ու մեծահասակներիդ հորդորենք ՄԵՐ ՎԱԶՔԸ ձեռքներդ վերցնել ու կարդալ։
Հրանտ Մաթևոսյան հիմնադրամ
