Այս նախաձեռնությունը սկիզբ է առել «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, որով պետք է իրականացնեինք նախագծային աշխատանք։ Նախագծային աշխատանքը նվիրված էր Հրանտ Մաթևոսյանին։
«Երբ քունը փրկություն է թվում» հոդվածի հետևյալ հատվածից ելնելով՝ սկսել ենք բնության մաքրման այս նախաձեռնությունը, որը շարունակական բնույթ է կրելու և լայն ընդգրկում է ունենալու։
«Ավերված լանջեր, ավերված չափարներ, նորոգելու կարոտ տներ, վատ ճանապարհներ, թունավորված ջրեր - սա մի երկրում, որը ժամանակին ծաղկած երկիր է եղել: Կուզենայի երկիրս նորոգվեր, էդ հողագույն լանջերը կարողանայինք ծաղկեցնել, էդ չափարներն ու հնացած տները, աղտոտ գյուղերը, ավերված այգիները, թունավորված ջրերը - էս ամբողջը նորոգվեր, որպեսզի մեր երեխաները կյանքի գեղեցկությունը, էս անսահմանորեն գեղեցիկ աշխարհի հմայքը էս երկրից և էս երկրում զգային և ոչ թե մուրացկանի պես աղքատ գրպանով Ամերիկա ընկնելով՝ Ամերիկայից գուրգուրեին ծաղկած երկրի պատկերն իրենց մեջ։»
(Հրանտ Մաթևոսյան. Երբ քունը փրկություն է թվում)
Այս ամենը համատեղել ենք մշակութային ժառանգության պահպանության պահանջի հետ և մաքրության աշխատանքներ ենք իրականացրել նաև
«Զորավոր» կոչվող մեր գյուղի մատուռի տարածքում։
Նախագծի ղեկավար՝ Սիրուշ Քառյան










