ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
← Վերադառնալ միջոցառումների ցանկին

Պեդրո Միր — Հրանտ Մաթևոսյան․ հավերժական երկխոսություն

4 հոկտեմբերի, 2025 թ. — 5 հոկտեմբերի, 2025 թ.
Երևան, Աբովյան 51/1
Պեդրո Միր/Հրանտ Մաթևոսյան․ հավերժական երկխոսություն

Պեդրո Միր և Հրանտ Մաթևոսյան․ երկու գրող, որոնք մարդու՝ առանձին անհատի միջոցով բացահայտում են աշխարհը։

Պետությունն ու ժամանակը սահմանո՞ւմ են երկու գրողների գրականությունը, թե՞ մնում են նրանց հերոսների անցած ուղեծրից դուրս։ Բարձր գրականությունն ինչպե՞ս է բանաձևում հավերժի հետագիծը։ Այս հարցերի շուրջ էր «Երկխոսություն ժամանակից դուրս․ Պեդրո Միր — Հրանտ Մաթևոսյան» հանդիպումը։

Հրանտ Մաթևոսյան կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Մաթևոսյանի, հյուրընկալել էր Դոմինիկյան Հանրապետության դեսպանության՝ ի դեմս դիվանագետ Սանդրա Սանտանայի, կազմակերպած միջոցառումը։ Բանախոսներ Հովհաննես Բոդուկյանը և Բասիլիո Բելիարդը բազմաթիվ հյուրերին ներկայացրին երկու գրողների ստեղծագործական աշխարհները, նրանց դերն ու տեղը թե՛ իրենց երկրների, թե՛ համաշխարհային մեծ գրականության մեջ։

«Առանց մշակույթի, ի մասնավորի` առանց գրականության, ժողովուրդները, ռասսաները, ազգերը կորցնում են իրենց ինքնության վկայականը, անձնագիրը և մնում սոսկ զանգված։ Մշակույթը, ժառանգությունը ամենօրյա գուրգուրանքի, ամենօրյա վերստեղծման առարկա է։ Մենք այսօր այստեղ ենք դրա համար»՝ Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյան։

Պատկերասրահ