Գարունը սկսեցինք Մեծի խոսքով։
Սիրելի մարդիկ հավաքվել էին մեր հարկի տակ՝ հիշելու, լսելու, նորից շնչելու այն խոսքը, որ մեզ հետ է և շարունակում է մեզ ձևավորել։
«Ես տերն եմ իմ ժամանակին»՝ ասացինք, և այդ բառերով ամփոփեցինք հոբելյանական տարին՝ ոչ թե որպես հաշվետվություն, այլ որպես անցած ճանապարհի գիտակցում։
Դիտեցինք մեր կարգախոսով ստեղծված անիմացիոն ֆիլմը, ներկայացրինք գրողի դիմաքանդակը։
Գարունը մեկնարկեցինք գինեձոնով՝ խոսքի կենարարության խորհուրդով։




















