ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
← Վերադառնալ միջոցառումների ցանկին

Իշխան Էվոյանի տունը․ պատմական ժառանգություն

1 հոկտեմբերի, 2025 թ.
Իշխան Էվոյանի տունը․ պատմական ժառանգություն

Սանահինում վկայագրեցինք և պահպանության գոտու նախագիծը կազմեցինք 19-րդ դարի վերջում կառուցված այս տան, որտեղ ապրել և ստեղծագործել է Հրանտ Մաթևոսյանը։ Տան տերը՝ Իշխան Էվոյանը (Դևոյան) նախատիպն է Մաթևոսյանի մի շարք ստեղծագործությունների․ «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը», «Մեռելալույս» և այլ գործերի, որտեղ Իշխանի հանգուցային կերպարն առկա է։ Այստեղ պահպանվել էր Մաթևոսյանի գրադարանի գրքերի մեծ մասը։ Այն կարող է դառնալ տուն-թանգարան։