«Ինքնանկարի փորձ»․ Մաթևոսյան — 90։
Հոբելյանական տարին մեկնարկեց Հրանտ Մաթևոսյան կենտրոնում՝ «Ինքնանկարի փորձ» ցուցադրությամբ։ Կյանքի անցողիկության մեջ հավերժը որսացող մի «մանդալա» է սա՝ գրողի կյանքի պատառիկներով․ գյուղ, գերդաստան, ընտանիք, ընկերներ, գիր ու գրականություն։
Փխրուն նյութից մի քանի իրեր, փայտե շրջանակներ, վուշե պարաններ, ձեռագրի թերթեր ու լուսանկարներ․ մի շրջան, որը կամրջում է ժամանակները, սերունդներին ու մեծերին։
Իսկ եթե ականջալուր լինենք Թումանյան–Մաթևոսյան ամենախոս զրույցին, այդ երկու հսկաների՝ ՏԵՐ լինելու գիտակցումը մեզ կշնորհի լինել այսօրվա ՏԵՐԸ։ Հանուն ՎԱՂՎԱ, հանուն սերնդի ու սերունդների։
Ցուցադրության հեղինակ՝ Անի Եղիազարյան։
Լուսանկարների համար մեծ շնորհակալություն Սիրական Աբրոյանին և ArmenPress-ին։ Հատուկ շնորհակալություն «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ-ին և Բագրատ Ասատրյանին՝ մեր համեստ ու պարկեշտ հովանավորներին։












-1.jpg&w=3840&q=75)

-1.jpg&w=3840&q=75)

