Ո՞վ է Մաթևոսյանը։
Ի՞նչ ճանապարհ անցավ առաջին գործից հետո։
Ի՞նչ ժառանգություն թողեց։
Ի՞նչ դեր ու կշիռ ունի գրականության մեջ։
Ինչպե՞ս հասկանալ բարձր գրականությունը։
Եվ ո՞վ է սահմանում գրականության «կանոնը»։
Այս ամենի մասին և ավելին նոյեմբերի 7-ին, Խնկո Ապոր գրադարանում պատանիների հետ զրուցեցին Դավիթ Մաթևոսյանն ու Հովհաննես Հովակիմյանը։
Եվ եթե այս հանդիպումը դառնա առիթ, որ պատանիներից թեկուզ մեկ-երկուսը բացեն գրականության առեղծվածի դուռը, գծեն արժեքների ու չափորոշիչների իրենց սանդղակը —
ուրեմն օրը հաջողեց։
Շնորհակալ ենք սիրելի Խնկո Ապոր գրադարանին՝ հրավերի և հանդիպման ջերմության համար։




