Համաշխարհային գրականության մեջ Հրանտ Մաթևոսյանի տեղի մասին Միխայիլ Սինելնիկովը գրել է․
«…Հրանտ Մաթևոսյանի պարագան այլ է։ Եվ նրա իսկական տեղը բոլորովին այլ շարքում է, որտեղ Թոմաս Մանը, Հեսսեն, Կաֆկան, Չապեկը, Համսունը, Քիփլինգը, Ջոյսը, Դոս Պասոսը, Սքոթ Ֆիցջերալդը, Ֆոլքները, Հեմինգուեյը, Պրուստը, Քամյուն, Ակուտագավա Ռյունոսուկեն են…
Ռուսներից՝ «Արսենևի կյանքը» և «Մութ ծառուղիները» գրքերի Բունինը, «Խաղաղ Դոնի» Շոլոխովը, «Հեծելազորի» Բաբելը, պատմվածքների ու վիպակների Պլատոնովը։ Հսկաների այս շարքը՝ վերջերս կյանքից հեռացած Սելինջերի և Մարկեսի հետ միասին (վերջինս, թերևս, ոչ այնքան անվիճելի), եզրափակում է հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը»։
