Կոտորածի մասին ես լսեցի իմ ընկերոջից՝ գրող Հրանտ Մաթևոսյանից։ Նա ինձ ամեն ինչ շատ լավ էր բացատրում... բայց ես ոչինչ չէի հասկանում։ Սկսեցի հասկանալ մի քանի տարի անց, երբ եկա նրա մոտ՝ Հայաստան, և թերթեցի կոտորածի մասին նյութերի մի կիսարգելված գիրք... Ի՞նչն ինձ այն ժամանակ ցնցեց։ Ի՞նչն ապշեցրեց։ Խորհելու, վերլուծելու տեղ չէր մնում։ Դա Գիրք էր։ Ամենից շատ ինձ զարմացնում է այն պահը, երբ մարդը կամ մի ամբողջ ժողովուրդ իր վիշտն ու արժանապատվությունը բարձրացնում է մեծ գրքի չափերի։ Վիշտն ու արժանապատվությունը լռության մատնելու պատմությունն առաջին իսկ օրից մինչև այսօր այս կամ այն կերպ շարունակվում է։
Հրանտի մասին
«Մինչև հիմա ամաչում եմ, որ կոտորածի մասին լսեցի երեսուն տարեկանում»
Անդրեյ Բիտով
