Լեզու՝ ռուսերեն։
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՎԵՐԱԴԱՐՁ («Возвращение»)
Ընտիր երկեր
«Տեքստ» հրատարակչություն
Մոսկվա, 2012
Անդրեյ Բիտովը Հրանտ Մաթևոսյանի մասին
«…Խորհրդանիշի ընդլայնումը չի սպառնում մերկացնել կառուցվածքը. Մաթևոսյանի արձակում ընդհանրացման աճին զուգընթաց կյանքը ոչ թե ավելի պայմանական, այլ ավելի թրթռուն է դառնում. սա վարպետի ազդեցությունն է, որը տեքստի համար վճարում է հոգով ու սիրով։ Բարձր պայմանականությունը հենց այսպիսին է. այն կոչվում է արվեստ»։
Անդրեյ Բիտով
Միխայիլ Սինելնիկովը Հրանտ Մաթևոսյանի մասին
«…Հրանտ Մաթևոսյանի պարագան այլ է։ Եվ նրա իսկական տեղը բոլորովին այլ շարքում է, որտեղ գտնվում են Թոմաս Մանը, Հեսսեն, Կաֆկան, Չապեկը, Համսունը, Քիփլինգը, Ջոյսը, Դոս Պասոսը, Սքոթ Ֆիցջերալդը, Ֆոլքները, Հեմինգուեյը, Պրուստը, Քամյուն, Ակուտագավա Ռյունոսկեն… Ռուսներից՝ «Արսենևի կյանքի» և «Մութ ծառուղիների» Բունինը, «Խաղաղ Դոնի» Շոլոխովը, «Հեծելազորի» Բաբելը, պատմվածքների ու վիպակների Պլատոնովը։ Հսկաների այս շարքը՝ վերջերս հեռացած Սելինջերի ու Մարկեսի հետ միասին (գուցե ոչ այնքան անվիճելի), եզրափակում է հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը»։
Միխայիլ Սինելնիկով
