ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
← Վերադառնալ խանութ
Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի — գրքի շապիկ / Book cover / Обложка книги
ԳիրքԱռկա է

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի

4 000 ֏

Պատվիրելու համար զանգահարեք:

+374 33 341855

Լեզու՝ հայերեն։

ՈՉ ՄԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՆՑ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
Կազմող և խմբագիր՝ Հայկ Համբարձումյան
«Զանգակ» հրատարակչություն
Երևան, 2021
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ներածական խոսքից
Այս ընտրանին հեղինակի այլ գրքերի հետ միասին գալիս է փաստելու մեր կարոտը առ մեծ գրողի ստեղծագործությունը, ընդհանրապես, առ բարձր ու մեծ գրականությունը, իսկ գրականության միջոցով՝ գուցե նաև մեր կարոտը կյանքին՝ Մաթևոսյանական ճշգրիտ ու հիասքանչ սահմանմամբ. «Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական, Աստծուն հավասար արարիչ է գրականությունը, չնայած ամեն մի Գաբրիել Լորկայի կարոտ է շանսատակ անել մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ»։
Հայկ Համբարձումյան