«Մենք ենք, մեր եռանկյունին»՝ նոր ցուցադրություն Հրանտ Մաթևոսյան կենտրոնում։
Մաթևոսյան, Մալյան, Այվազյան… Ներշնչանքի մի աշխարհ, որտեղ խոսքը դառնում է շարժում, շարժումը՝ կյանքի պատմություն, պատմությունը՝ հիշողության կինո։ Այստեղ խոսքը մարմին ունի, լռությունը՝ ձայն։
Երեք ձայն, երեք հայացք, մեկ աշխարհ՝ Մարդու և Հայրենիքի։ Այսօր մենք ենք կանգնած այդ խաչմերուկում, որտեղ մեր խոնարհումն ենք տալիս մեր մեծերին։
Սպասում ենք բոլորիդ մեր կենտրոնում։ Մուտքը՝ նախապես հեռախոսով գրանցմամբ։








