ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
← Վերադառնալ միջոցառումների ցանկին

«Կանաչ դաշտը», պաշտոնական կայք և «Ասող-խոսող բացիկներ»․ շնորհանդես

29 նոյեմբերի, 2026 թ.
Երևան, Աբովյան 51/1 · Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն
«Կանաչ դաշտը», Հրանտ Մաթևոսյանի պաշտոնական կայքի և «Ասող-խոսող բացիկներ» նախագծի շնորհանդեսի ազդագիր / Presentation poster: November 29, 15:00, Abovyan 51/1 / Афиша презентации: 29 ноября, 15:00, Абовяна, 51/1

Սիրելի՛ մարդ,

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, սիրով հրավիրում ենք Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն՝ մասնակցելու գրքի, գրողի աշխարհի և նոր մտահղացումների շուրջ մի ջերմ հանդիպման։

Այդ օրը կներկայացնենք՝

  • «Կանաչ դաշտը» գիրքը՝ Հրանտ Մաթևոսյանի գրական աշխարհի հետ նոր հանդիպման առիթ։
  • Հրանտ Մաթևոսյանի պաշտոնական կայքը՝ գրողի կյանքին ու ստեղծագործությանը ծանոթանալու և նրա աշխարհը բացահայտելու հարթակ։
  • ՁԵՆՈՎ հավելվածի հետ համատեղ կներկայացնենք «Ասող-խոսող բացիկներ»՝ մեր նոր նախագիծը։

Սպասում ենք ձեզ՝ միասին կիսելու գրքի ուրախությունը, բացահայտելու նոր նախագծերը և շարունակելու Հրանտ Մաթևոսյանի խոսքի շուրջ մեր զրույցը։

Երբ՝ 2026 թ. նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով)։

Որտեղ՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն, Երևան, Աբովյան 51/1։

Պատկերասրահ

«Կանաչ դաշտը», Հրանտ Մաթևոսյանի պաշտոնական կայքի և «Ասող-խոսող բացիկներ» նախագծի շնորհանդեսի ազդագիր / Presentation poster: November 29, 15:00, Abovyan 51/1 / Афиша презентации: 29 ноября, 15:00, Абовяна, 51/1