ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԳրական Արխիվ
← Վերադառնալ ցանկին

Հրանտի մասին

Կարոտ Հայաստանի հանդեպ

Յուրի Կարաբչիևսկի

Юрий Карабчиевский

Մի անգամ ինձ զանգահարեց Կիևում ապրող մի ընկերուհի և, շրջանցելով երեխաների առողջության մասին հարցը, անմիջապես ասաց.

— Պիտի քեզ հայտնեմ, որ մեր երկրում, մեր ժամանակներում մի մեծ գրող է ապրում, և դու, հաստատ, նրա մասին անգամ չգիտես։

— Գիտեմ, — պատասխանեցի ես գրեթե առանց մտածելու և ասացի նրա անունը։

Նա հիասթափված հաստատեց։ Թեև ես էլ նրա մասին վերջերս էի իմացել, իսկ կարդացել էի ընդամենը երկու ամիս առաջ, կարևոր տեսքով ավելացրի.

— Իհարկե, ինչպե՞ս կարելի է չիմանալ։ — Եվ վերջնականապես ու հաճույքով կրկնեցի. — Գիտեմ՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ։