«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամ
Հիմնադրամի նպատակների իրագործման ելակետը մշակույթն է (Բանը), իր գաղփարախոսական, հայեցակարգային ընկալմամբ։ Այս համատեքստում Հիմնադրամի նպատակներն են.
Հրանտ Մաթեւոսյանի մշակութային, հասարակական ժառանգության ուսումնասիրությունը, հրապարակումը, տարածումը, միջազգայնացումը.
Հրանտ Մաթեւոսյանի հիշատակի հավուր պատշաճի հավերժացումը՝ տուն - թանգարան - հուշահամալրի, նրա անունը կրող հաստատության ստեղծում, անվանակոչություններ եւ այլն.
-այ մշակույթի ճյուղերի՝ գրականություն, կինո, երաժշտություն, կերպարվեստ եւ այլն, խրախուսումը, տարածումը, միջազգայնացումը.
կրթություն - առաջնահերթորեն՝ (միջնակարգ եւ բարձրագույն) մշակութային, հումանիտար ոլորտների խրախուսումը, ծրագրերի իրականացումը։ Քննարկելի են էկոլոգիայի, բնական գիտությունների, այլ ոլորտներում կրթական ծրագրերը.
Շրջակա միջավայր -տեսական եւ գործնական նախագծերի մշակումը, խրախուսումը, իրականացումը.
Գիտություն - տեսական եւ գործնական նախագծերի մշակումը, խրախուսումը, իրականացումը։ Առաջնահերթ են հումանիտար գիտությունները, հատկապես՝ գրականա - լեզվագիտական, ապա նաեւ՝ հումանիտար այլ ճյուղերը, բնական գիտությունները։
Ելակետ ունենալով Հրանտ Մաթեւոսյանի անձի, ժառանգության բացառիկ արժեքի գիտակցումը, Հիմնադրամի գործունեության առարկան, մշակույթը, որպես գաղափարախոսություն, աշխարհայացք ընկալող հասարակական գիտակցության ձեւավորումը, այս հայեցակարգի հանդեպ պետական հատուկ հոգածության ապահովումն է։
Հիմնադրամն իրականացնում է հետեւյալ գործունեության տեսակները.
մշակույթային, բնապահպանական ծրագրեր.
գիտական և կրթական ծրագրեր.
հեռուստա- եւ ֆիլմարտադրություն.
հրատարակչական գործունեություն և ցուցահանդես-վաճառքներ.
մասնակցություն պետական ծրագրերի իրականացմանը, իր կանոնադրական խնդիրների շրջանակներում.
բարեգործություն.
ՀՀ-ում հիմնադրամների համար չարգելված և իր նպատակներից բխող այլ գործունեություն:
Իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հիմնադրամը համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և օտարերկրյա այլ կազմակերպությունների հետ: