....
— Իսկ հիմա, հայաստանյան իրադարձությունների հետ կապված, ձեր հայկական արյունն իրեն զգացնել տալի՞ս է...
— Ես գիտեմ, որ ոմանց համար սա ահավոր խայտառակություն է, բայց երբեք զգացողություն չեմ ունեցել, որ ես ինչ-որ ազգության եմ պատկանում: Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից, եբրայերեն ես նույնպես չեմ խոսում, հրեական միջավայրում ես ինձ յուրային չեմ զգում: Ու միչև վերջերս ես հայերի դժբախտություններին նայում էի, ինչպես կնայեի ցանկացած այլ ազգերի՝ հնդիկների, չինացիների դժբախտություններին... Բայց վերջերս, մի գրական կոնֆերանսի ժամանակ ես ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ինձ բոլորովին նման չէ, նա իսկական հայ է, խելագարվում է այն ամենից, ինչ կատարվում է հայրենիքում: Նա այնքան ամաչկոտ, անկեղծ, բարի, հրեշտականման մարդ է, որ նրա հետ ընկերանալով, սկսեցի նայել այսպես ասած նրա աչքերով: Երբ կարդում եմ հայաստանյան իրադարձությունների մասին, ես պատկերացնում եմ, թե ինչ է զգում Մաթևոսյանը: Այ ասպես՝ նրա հանդեպ տածած սիրո միջոցով, իմ մեջ ինչ-որ հայկական զգացմունքներ առաջացան...