Կառավարությունը որոշում է կայացրել, կարևոր որոշում. հատկացնել 50 մլն դրամ Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար:
Հարցազրույցներից մեկում Հրանտ Մաթևոսյանն ասել էր. «Որ անկեղծ լինեմ՝ գրիչը ձեռքիցս ընկել է: Գլխավոր պատճառը այն ծառուղում նստած, իմ գիրքը ծնկներին դրած կարդացող աղջկա բացակայությունն է: Նրան կորցրել եմ: Գուցե նա կա, բայց ես նրան կորցրել եմ»։
Ինքը շատ լավ գիտեր, որ կա այդ աղջիկը, կան այդ աղջիկները, տղաները... Չէին կարող չլինել։ Ուղղակի գրողական սեթևեթանքին խառնված է եղել գրքի նահանջի տագնապը։
Հիմա ժամանակի հրամայականն այլ է՝ ոչ թե Վարպետը պիտի գտնի, այլ մենք պիտի մեր կյանքում նրա մշտական ներկայությունը վերագտնենք...
Հետայսու ծառուղում, գրադարանում, տան համակարգչի առջև այդպիսի աղջիկների ու տղաների բանակն էլ ավելի է մեծանալու, քանզի նրանց այդ մասին հիշեցնելու է ոչ միայն այս դպրոցի անունը, այլև Վարպետի արձանը... Սեպտեմբերի 12-ին Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի հեղինակած Հրանտ Մաթևոսյանի արձանը...
http://168.am/2013/09/12/274640.html
http://shamshyan.com/arm/2013-09-12-qaxaqapetaran-hrant-matevosyan.html
http://www.aysor.am/am/news/2013/09/12/hrant-matevosyan/